Ինչպես հայտնում է բելառուսական ընդդիմադիր Хартия’97 կազմակերպության կայքը, Բելառուսի նախագահական ընտրություններին մասնակցած 7 թեկնածուների մեղադրանք է առաջադրվել դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից հետո կազմակերպված հանրահավաքի և երթի համար, որի ժամանակ տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ընդդիմադիր ակտիվիստների միջև: Ոստիկանությունն այդ օրը դաժանորեն ճնշեց բազմահազարանոց հանրահավաքը:
Կայքի փոխանցմամբ, մեղադրանքներ են առաջադրվել Անդրեյ Սաննիկովին, Վլադիմիր Նեկլյաևին, Նիկոլայ Ստատկևիչին, Վիտալի Ռիմաշևսկուն, Ալեքսեյ Միխալևիչը, Գրիգորի Կոստուսևին և Դմիտրի Ուսսույին: Վերջին երկուսը քաղաքից չհեռանալու մասին թուղթ են ստորագրել, մյուսները կալանքի տակ են:
Նախկին թեկնածուներին մեղադրում են «մասսայական անկարգություններ» կազմակերպելու հոդվածով, որը նախատեսում է 5-15 տարվա ազատազրկում: Մասնակցությունն այդ անկարգություններին նախատեսում է 3-8 տարի ազատազրկում:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ հիպերտոնիկ կրիզ է տարել նախագահի թեկնածու Վլադիմիր Նեկլյաևը, որը նախագահական ընտրություններից հետո ենթարկվել էր դաժան ծեծի:
Այս հոդվածներով ձերբակալվել է 25 մարդ: