Հինգշաբթի օրը հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Եվրոպայում ցրտահարություններից մահացությունների թիվը հասել է 160-ի:
AFP-ն հաղորդում է, որ Լեհաստանում ևս 9 մարդ է մահացել: Ջերմաստիճանը երկրում արդեն հասել է -32–ի: Ազգային ոստիկանությունն ասում է, որ երկրում ընդհանուր մահացությունների թիվը 29-ն է:
Ուկրաինայում տասնյակ հազարավոր մարդիկ ապրում են հատուկ ապաստարաններում` փորձելով պաշտպանվել ցրտից, բայց երկրում մահացությունների թիվը հասել է 63-ի, որոնցից շատերը պարզապես սառել և մահացել են փողոցում` չկարողանալով հասնել հիվանդանոց:









































