«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 11-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանը:
Համերգի ընթացքում կնչեն Շուբերտ (Իտալական ոճով նախերգանք D. 590), Պագանինի (Ջութակի կոնցերտ թիվ 3), Դվորժակ (Սիմֆոնիա թիվ 9):
Համերգի դիրիժորն է Վոլտե Ջոնգը (Հարավային Կորեա):
Սկիզբը` ժ.19:00:
Նիկոլայ Մադոյանը մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր է, ուսանել է այնպիսի ճանաչված ուսուցիչների մոտ, ինչպիսիք են Հ. Բոգդանյանը, Զ. Բրոնը, Ի. Սթրենը, Մ. Սոլովյովը, հանդես է եկել աշխարհահռչակ սիմֆոնիկ նվագախմբերի ու դիրիժորների հետ, ինչպիսիք են Մազուրը, Հիքոխը, Աբադոն, Կալցը, Գերգիևը, Հագերը, Բամերթը, Դուֆալոն, Ալեքսեևը։









































