Փետրվարի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)։
Համերգի դիրիժորն է Զավեն Վարդանյանը, մենակատարը՝ դաշնակահար Ժորա Սարգսյանը։
Ծրագրում կհնչեն Մոցարտի Կոնցերտ դաշնամուրի համար N 21 C Dur, Սիմֆոնիա N 41 «Յուպիտեր» C Dur ստեղծագործությունները։
Համերգի սկիզբը՝ ժ. 19:00-ին։











































