ՀՀԿ համագումարը նախապես շրջանառվող մարտի 17-ի փոխարեն մարտի 10-ին անցկացնելու պատճառը կազմակերպչական տեսանկյունից այդ օրվա՝ ավելի հարմար լինելն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Կուսակցության գործադիր մարմինը որոշել է, որ այդ ամսաթիվն ավելի հարմար է մեր պլաններին, ուրիշ ոչ մի դրադապատճառ չկա»,- հավաստիացրեց նա: Ամփոփելով՝ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ համագումարում կուսակցությունը նոր գործադիր մարմին պետք է ընտրի: