Կոալիցիոն հուշագիրը պարտավորագիր է կողմերի համար՝ բացի ՀՀԿ-ից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը` անդրադառնալով կոալիցիոն հուշագրին:
Նրա խոսքերով կոալիցիոն հուշագիր ստորագրած կողմերից մեկը կարող է դրանից հրաժարվել, ուստի այն մնացած կողմերի համար պարտավորագիր է ՝ բացի ՀՀԿ-ից: Նա նաև նշեց, որ գալիք ընտրություններին արյունալի բախումներ չի կանխատեսում:
«Ես 2008-ի ընտրությունների համար ասել էի, որ կլինեն արյունալի բախումներ, բայց գալիք ընտրություններին չեմ կանխատեսում նման բան»,- նշեց Արման Մելիքյանը` հավելելով, որ ընտրություններին հավանական դաշինքներ տեսնում է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» միջև: Ըստ նրա` ՀՀԿ-ն, որը կլինի ընտրությունների գլխավոր դերակատարը, կհամագործակցի ՀԱԿ-ի հետ:







































