News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան ուժգին քամի է գրանցվել Թբիլիսիում: Քամին վնասել է մի շարք շինությունների տանիքներ, տապալել և արմատախիլ է արել ծառեր, վնասել է մի շարք ավտոմեքենաներ: Մարդկանց շրջանում տուժածներ չեն գրանցվել:
Թբիլիսիի Արտակարգ իրավիճակների ծառայությունը գիշերն աշխատել է արտակարգ ռեժիմով, քանի որ հեռախոսազանգերի քանակը բազմապատկվել է: Իսկ ահա ողջ Վրաստանում էլեկտրաէներգիայից զրկված բաժանորդների քանակը հասել է 72,000-ի:












































