Երգչուհի Ալլա Պուգաչովան դարձել է ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, նման կարգավիճակ են ստացել նաև դերասան Լեոնիդ Յարմոլնիկը, հեռուստալրագրող Ալեքսանդր Լյուբիմովը և այլք:
Ավելի վաղ Միխայիլ Պրոխորովը իր շտաբին կից ստեղծել էր հասարակական խորհուրդ, որի մեջ մտել էին հայտնի գործիչներ: Ինչպես Պուգաչովան, այնպես էլ գրող Վիկտոր Երոֆեևը, երաժիշտ Անդրեյ Մակարևիչը մասնակցել են շտաբի նիստին, որում քննարկվել են գործարարի քարոզարշավի մանրամասները:
Փետրվարի 2-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձաժողովը գրանցել է Պրոխորովի 179 վստահված անձ:









































