Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի նոր պատվիրակությունն Իրան կայցելի փետրվարի 21-ին: Այդ պատվիրակությունը Թեհրանում կգտնվի 2 օր և իրանական կողմի հետ կանցկացնի նրա միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների նոր փուլ:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների եռօրյա այցից հետո իրանական կողմը նրա հետ վարած բանակցությունները որակել էր որպես «կառուցողական»:









































