««Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիայում ունեցած խնդիրների պատճառով, ճնշումներ են սկսվել նաև ԲՀԿ երիտասարդական թևի վրա»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Մեր ունեցած տեղեկություններով՝ ՊՊՇ աշխատակիցներն անցնող երկու օրերին դարձյալ կանգնեցրել են ԲՀԿ-ական մի քանի երիտասարդների ավտոմեքենաները, տակնուվրա արել, քանդել նստարանները, դատարկել բեռնախցիկն ու այնտեղ զենք, զինամթերք և թմրանյութ որոնել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընտրությունների ընթացքում լավ աշխատելու դիմաց մի քանի մանդատ Է խոստացել երիտասարդ ԲՀԿ-ականներին, կարելի Է ենթադրել, որ այդկերպ փորձ Է արվում վախեցնել ու «կոտրել» աշխատող ջահելներին»: