«Հովիկ Աբրահամյանի հետ Աժ որոշ օգնականների հեռանալուց հետո Աժ նախագահ Սամվել Նիկոյանը նոր օգնական ունի՝ Ռաֆայել Աբովյան անուն-ազգանունով»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ով է նա և ինչ հարցերում է եկել օգնելու Աժ նախագահին, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է: Վերջինս երեկ հրաժարվել է պատասխանել մեր լրագրողի հարցերին՝ լքելով իր իսկ սենյակը»: