Քաթարի ավիաուղիների գործադիր տնօրեն Աքպեր Ալ-Բեքիրը հայտնել է, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին կիրականացվեն ուղիղ չվերթներ Դոհա-Բաքու ուղղությամբ:
Նա հայտարարել է. «Ես միշտ սպասում եմ, թե երբ է ուղիղ չվերթի անհրաժեշտություն առաջանալու: Մինչ այդ երկիր գնալը՝ մենք շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն ենք կատարում: Մենք ուղիղ չվերթներ ենք իրականացնելու դեպի Բաքու: Իրականում դեռևս երեք տարի առաջ պետք է Ադրբեջան մեկնեինք: Սակայն ինքնաթիռների սահմանափակ քանակի պատճառով դա չստացվեց այնքան արագ, որքան կցանկանայինք»: