Գիտնականները հայտնում են, որ, ուսումնասիրելով մարդու ուղեղը, իրենք շուտով կկարողանան ասել այն բառերը, որոնք հենց նոր լսել է այդ մարդը:
LiveScience-ը գրում է, որ նման աշխատանքը կարող է հետագայում թույլ տալ գիտնականներին բացահայտել մեր ներսում «ընթացող» մենախոսությունները կամ լսել այն մարդկանց «մտային» խոսակցությունները, ովքեր խոսել չեն կարողանում:
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Ռոբերթ Նայթն ասում է, որ սա չափազանց կարևոր կլինի այն հիվանդների համար, ովքեր վնասվածք ունեն ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է խոսելու մեխանիզմի համար:
Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ գիտնականները կարող են ասել այն թվերը, որոնք մարդը մի քանի վայրկյան առաջ տեսել է` ուսումնասիրելով ուղեղի աշխատանքը:











































