Գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ը դիտորդական առաքելություն չի իրականացնի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Լևոն Ներսիսյանը:
«Մեր կազմակերպությունը դիտորդական առաքելություն չի իրականացնելու: Մենք ունենք մասնաճյուղեր. դրանք կարող են իրենց քաղաքներում և մարզերում դիտորդական առաքելություն իրականացնել, բայց մեր կազմակերպության գլխավոր գրասենյակը դրանով չի զբաղվելու»,- ասաց Լ. Ներսիսյանը: Ըստ նրա դիտորդություն անցկացնելու համար անհրաժեշտ է որակավորման դասընթացներ անցնել, ինչն իր կարծիքով անմիտ է:
Հիշեցնենք, որ հատուկ վկայականներ ստանալու նպատակով նշված դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու պատճառով մի շարք ՀԿ-ներ որոշել են այս տարի կայանալիք ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն չիրականացնել:







































