Հանրապետական կուսակցության՝ այսօր կայանալիք գործադիրի նիստին կուսակցական-կազմակերպչական բնույթի հարցեր են քննարկվելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
«Արտառոց որևէ բան չի քննարկվելու»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հինգշաբթի օրվա փոխարեն ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կայանալու է այսօր՝ չորեքշաբթի (նիստերը, սովորաբար, անցկացվում են հենց հինգշաբթի օրերին)։ Պատգամավորն ասաց, որ հինգշաբթին հատուկ ֆիքսված օր չէ: «Գործադիրի նիստի՝ այսօր անցկացնելու մեջ որևէ միտում չկա»,- պատասխանեց նա:










































