Փետրվարի 1-ին՝ ժամը 01.05-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից բերման են ենթարկել նախկինում դատապարտված երկու տղամարդկանց՝ 1976թ. ծնված Արմեն Մ-ին և 1985թ. ծնված Գագիկ Կ-ին:
Նրանք խոստովանել են, որ հունվարի 30-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, պատուհանի ճաղավանդակը պոկելով՝ մի բնակարանի պատշգամբից գողացել են 3.5 մ երկարությամբ 12 մմ տրամաչափի մետաղյա 30 ամրան:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:











































