Tuesday, 16 06 2026
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են

Առաջին խորտակվողը

Որքան էլ համամասնական ընտրակարգի շուրջ ձևավորված ընդդիմադիր համախմբումը կամ դրա միտումները անակնկալ լինեին Հայաստանի քաղաքական զարգացումների տեսանկյունից, ակնհայտ է, որ այդ ամենի ինտրիգն էլ գտնվում է ներիշխանական դաշտում:

Այսինքն, հարցը հետևյալն է՝ կմիանա՞ «Բարգավաճ Հայաստանը» այդ համախմբմանը, թե՞ կմնա ՀՀԿ կողքին: Առայժմ այդ հարցի պատասխանը բացակայում է, ընդ որում՝ բացակայում են անգամ մոտավոր ճշգրտության ենթադրությունների համար անհրաժեշտ նախադրյալները: Բանն այն է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն աստիճանաբար մեծացնում են փոխադարձ լարումը, իսկ գործին արդեն միջամտելու նշաններ է ցույց տալիս նաև Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ հանգուցալուծման միտումները շարունակում են մնալ օդից կախված վիճակում:

Թվում է, որ ցանկացած նորմալ, կայացած քաղաքական ուժ, հայտնվելով ԲՀԿ տեղում, վաղուց արդեն հայտարարել էր իր հստակ դիրքորոշման մասին և կամ դարձել էր ընդդիմություն, կամ էլ հաշտվել էր իշխանության մեջ երկրորդը լինելու հեռանկարին՝ չգնալով ավելորդ փորձությունների և ռիսկերի: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է մուկնուկատու խաղալ Հանրապետականի հետ՝ մեկ հայտարարելով կոալիցիոն համաձայնություններին հավատարիմ լինելու մասին, մեկ միանալով ընդդիմադիր համախմբման նախաձեռնություններին: Այստեղ, իհարկե, զարմանալի ոչինչ չկա, քանի որ ԲՀԿ-ն, մեղմ ասած, հեռու է կայացած քաղաքական ուժ լինելու, և գուցե ընդհանրապես քաղաքական ուժ լինելու հեռանկարից կամ փաստից: Սակայն այստեղ, իհարկե, միայն այդ պարագան չէ թերևս:

Խնդիրն այստեղ այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զուրկ է քաղաքական ինքնուրույնությունից և թերևս գտնվում է խաչաձև ազդեցության տակ: Մի կողմից նրան ճնշում է Սերժ Սարգսյանը, իսկ մյուս կողմից էլ` Ռոբերտ Քոչարյանը: Եթե դրան գումարենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պարագան, ապա պարզ կլինի, որ ԲՀԿ-ն ներկայումս կարծես թե խճճված վիճակում է և չգիտե, թե երեք նախագահներից որ մեկի հետ մնալն ու աշխատելն է ճիշտ: Այդ կարգավիճակով ԲՀԿ-ն միաժամանակ թե՛ նվեր է բոլոր երեք նախագահներին էլ, ովքեր կազմում են այսօր Հայաստանի քաղաքական կյանքի երեք շարժիչ առանցքները, թե՛ միաժամանակ բավական լուրջ վտանգ է նրանց համար:

Բանն այն է, որ «Բարգավաճ Հայաստանի» մեջ կենտրոնացված է բավական զգալի վարչական ռեսուրս, նաև նյութական ռեսուրս, ու դրանից բացի՝ նաև լյումպեն ընտրազանգվածի բավականաչափ մեծ ռեսուրս: Մի կողմից դրական է, երբ այդ ռեսուրսը ըստ էության ոչ մեկինը չէ և կարող է համապատասխան աշխատանքի դեպքում դառնալ նաև քոնը` զգալի առավելություն ընձեռելով մյուս երկու մրցակիցների հանդեպ, կամ նրանց ստիպելով էապես հաշվի նստել քեզ հետ:

Եվ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած իրենց քաղաքական տարբեր հաշվարկներին, ծրագրերին, դրանց ծավալին և նպատակային թիրախներին, ԲՀԿ մասով թերևս ունեն այդ ակնկալիքները և մտադրությունները: Մյուս կողմից, երբ կա այդպիսի ուժ, որը չի պատկանում ըստ էության ոչ մեկին և միևնույն ժամանակ չունի իքնուրույնություն և ենթակա է ազդեցության ու կարող է հանկարծ հայտնվել քո քաղաքական հակառակորդի ճամբարում, այդ ուժը դառնում է արդեն բավական վտանգավոր: Եվ այդ վտանգը թերևս զգում են բոլոր երեք նախագահներն էլ: Այդ իմաստով, ԲՀԿ-ն հանդիսանում է բավական գայթակղիչ կռվախնձոր, որը սակայն կա՛մ կհայտնվի ձեռքերումդ, կա՛մ կընկնի գլխիդ: Ու դա դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրը, որի ուղղությամբ մեկը ակտիվ ջանքեր է գործադրում, մյուսը գուցե որոշակիորեն պասիվ և ստվերային մարտավարությամբ է փորձում այդ խնդիրը լուծել իր օգտին, միգուցե` նաև միջնորդավորված: Այդ պայմաններում պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում և չի կարող կողմնորոշվել, թե ի վերջո ում նժարը ծանրացնի իր կշռով:

Այդպիսով, Ծառուկյանը ըստ էության կամաց-կամաց կանգնում է նաև կուսակցության հանդեպ վերահսկողությունն իսպառ կորցնելու վտանգի առջև, ինչի պայմաններում ԲՀԿ-ն արդեն քաղաքական դաշտում դառնում է պայթյունավտանգ կուսակցություն: Կարելի է պատկերացնել, թե իրավիճակի անկանխատեսելիության և անկայունության ինչպիսի լիցքեր են առաջանում, երբ այդ հսկա մեքենան դառնում է անկառավարելի, երբ Գագիկ Ծառուկյանը կորցնում է ազդեցությունը կուսակցական ստրուկտուրաների վրա և վերածվում է իր իսկ կուսակցության մեջ անգլիական թագուհու, այդպես էլ որոշում չկայացնելով, թե որ դիրքերում է տեղակայվում «Բարգավաճ Հայաստանն» առաջիկա քաղաքական մարտերում: Ի՞նչն է այդտեղ խնդիրը: Այն, որ երբ կուսակցությունը երկար ժամանակ անորոշ լողում է քաղաքական հոսանքների վրա, ստանում է հարվածներ տարբեր կողմերից, բայց շարունակում է իր անորոշ լողը, կուսակցապետի հեղինակությունը հայտնվում է կասկածի տակ՝ այն իմաստով, որ շարքերը պարզապես սկսում են չվստահել նրան, ում ապավինել են իրենց պաշտպանությունը համալիր բնույթով:

Այդ իմաստով կարող է նաև քաղաքական դաշտում գալ մի պահ, երբ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված տարբեր աստիճանի ակնկալիքներ ունեցող երեք նախագահները համախմբվեն մեկ նպատակի շուրջ՝ չեզոքացնել «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական ասպարեզից, քանի որ այն դառնում է արդեն բացարձակապես խանգարող և վտանգավոր մի օղակ: ԲՀԿ անորոշության որոշակի երկարաձգումը կարող է մոտեցնել այդ պահը, իսկ դա կնշանակի, որ կուսակցությունը կկանգնի անբեկանելի և անշրջելի տրանսֆորմացիաների առջև, որոնց բովանդակությունը, բնույթը և խորությունը կախված կլինեն արդեն նրանից, թե քաղաքական նոր ստատուս քվոյի և ուժերի նոր դասավորության վերաբերյալ միմյանց միջև ինչպե՞ս կպայմանավորվեն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: «Բարգավաճ Հայաստանն» այստեղ որոշակի շանս կարող է ունենալ այն դեպքում, երբ առաջիկա քաղաքական պրոցեսը, որն ակտիվորեն արդեն իսկ մեկնարկել է, դուրս գա այդ եռանկյունու վերահսկողության շրջանակից: Բայց ներկայումս դրա հավանականությունը բավական քիչ է, առավել ևս, որ «Բարգավաճ Հայաստանն» ինքը, լինելով քաղաքական դաշտի ծավալուն սուբյեկտներից մեկը, բացարձակապես որևէ էական քայլ չի անում քաղաքական գործընթացը երեք նախագահների «բերմուդյան» այդ եռանկյունուց դուրս բերելու համար:
Ավելին՝ «Բարգավաճն» իր պահվածքով կարծես թե կլինի առաջին ուժը, որ կխորտակվի այդ եռանկյունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում