««Հայաստան» առևտրի կենտրոնի և «Ամերիաբանկի» կոնֆլիկտը դեռ չի լուծվել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հայրապետյանների փաստաբանները դատական կարգով վիճարկել են առևտրի կենտրոնի նկատմամբ բանկի սեփականության իրավունքի ճանաչումը: Հիշեցնենք, որ խոսքը մոտ 10 միլիոն դոլարի վարկային պարտավորությունների ուշացմանն է վերաբերում»:
Թերթ հետաքրքրվել է, թե ինչ նպատակով են Հայրապետյանները վերցրել այդ վարկը, և ինչպես է պատահել, որ ծաղկող բիզնեսի պարագայում չեն կարողացել վճարել վարկերը:
«Պարզվում է, Հայրապետյանները մեկ այլ գործընկերոջ հետ որոշել են Աֆրիկայում ոսկու-ադամանդի հանք գնել և վարկը վերցրել են այդ նպատակով: Մեր աղբյուրը նշում է, որ հանքը Սիերա-Լիոնեում է:
Բանկից վերցրած գումարները պետք է ուղղվեին այդ հանքի շահագործմանը: Հենց այդ վարկերի մարման ընթացքում էլ անցած տարվա օգոստոսից խնդիրներ են ծագել»:







































