Marca-ն տեղեկացնում է, որ Խիխոնի «Սպորտինգ»-ը թիմի գլխավոր մարզիչ Մանոլո Պրեսիադոյին հեռացրել է իր զբաղեցրած պաշտոնից:
Պրեսիադոն «Սպորտինգ»-ը գլխավորեց 2006 թվականին, իսկ 2007/08թ. մրցաշրջանի արդյունքներով 10 տարվա ընդմիջումից հետո թիմը կրկին տեղափոխվեց Լա Լիգա: Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած իր վերջին խաղում խիխոնյան թիմը մրցակցի հարկի տակ 5:1 հաշվով պարտություն կրեց «Ռեալ Սոսյեդադ»-ից և վաստակած 18 միավորներով հայտնվեց Պրեմիերան լքելու վտանգի առջև:
«Սպորտինգ»-ը գլխավորելու հիմնական թեկնածուն համարվում է «Խետաֆե»-ի նախկին մարզիչ Միչելը:







































