Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչները գալիք ԱԺ ընտրություններում կիրականացնեն դիտորդական առաքելություն: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց Կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:
Նա նշեց, որ դեռ որոշվում է այն մարդկանց ցանկը, ովքեր պետք է մասնակցեն ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք տվող դասընթացներին:
Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, որպեսզի տեղական իրավապաշտպան կազմակերպություններն ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնեն, պետք է ունենան համապատասխան դասընթացներն անցած և վկայական ստացած անդամներ:






































