Հնդկաստանը «Դասսո» ընկերությունից կգնի 126 հատ ֆրանսիական «Ռաֆալ» կործանիչ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսքերով` 11 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը մեծ ծավալով տեխնիկական տվյալների փոխանակում է ենթադրում:
Այսօր հայտարարվել է, որ «Դասսո» ընկերությունն
ինքնաթիռներ կառաքի Հնդկաստան: Ընկերության համար սա առաջին միջազգային պայմանագիրն է լինելու:
«Ռաֆալ» ինքնաթիռն ամենաարդյունավետ և միևնույն ժամանակ ամենաթանկ կործանիչն է աշխարհում:









































