Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն զգա, որ ազգաբնակչության շրջանում առողջապահական ակցիաներ իրականացնելու կարիք կա, ապա անպայման կիրականացնի՝ մտավախություն չունենալով, որ իր այդ արարքը նախընտրական շրջանում շատերի կողմից կարող է ընկալվել որպես ընտրակաշառք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Բացարձակապես համաձայն չեմ այն տեսակետին, որ բարեգործական ակցիաները ընտրակաշառք են, հազար անգամ՝ ոչ: Մի երկրում, ուր սոցիալական բնույթի խնդիրներ կան, բարեգործական ակցիաները չեն կարող և իրավունք չունեն դիտարկվել որպես ընտրակաշառք: ԲՀԿ-ի ակցիաները մշտական բնույթ են կրում: Համոզվելու համար առաջարկում եմ խրոնոմետրաժ անել և տեսնել, թե ԲՀԿ-ն մի՞շտ է բարեգործություն արել»,- ասաց Բոստանջյանը:












































