Գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն կիրականացնեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Այն հարցին, թե կոմիտեի անդամներն արդյոք անցե՞լ են ատեստավորում, պատասխանեց՝ դեռ ոչ: «Մենք դեռ որոշում ենք, թե ովքեր են լինելու մեր կազմակերպության ներկայացուցիչներն ընտրությունների ժամանակ, կազմը դեռ համալրվում է»,- նշեց Ա. Իշխանյանը: Ըստ նրա՝ իրենց կազմակերպության անդամները կմասնակցեն ատեստավորման հաջորդ փուլին:
Հիշեցնենք, որ ատեստավորման մեկ փուլ արդեն անցկացվել է մարզերում և Երևանում:









































