Իսպանական մամուլի տեղեկացմամբ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է իսպանական և գերմանական լրատվամիջոցներում իր մասին տարածված տեղեկատվությունը: Վերջերս հաճախ խոսվում է այն մասին, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի «օրերը թիմի ղեկին հաշված են», իսկ նրան այդ պաշտոնում փոխարինողի գլխավոր հավակնորդը համարվում է Լյովը:
«Մոուրինյոն պետք է սպասի մինչև գերմանական ֆուտբոլային միության (DFB) հետ իմ պայմանագրի ժամկետի ավարտը: Իսկ դա նշանակում է, որ նա պետք է սպասի մինչև 2014 թվականը: Իմ` «Ռեալ»-ը գլխավորելու մասին տարածված տեղեկությունները կեղծ են: Ես Գերմանիայի հավաքականում կաշխատեմ մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը»,- նշել է Լյովը:





































