Գրեթե սնանկ Հունաստանն այսօր փորձել է իր արտասահմանցի վարկատուներին ցույց տալ, որ կարող է ծախսերը կրճատելու և աշխատանքային բարեփոխումների շնորհիվ ստորագրել պարտքի փոխանակման պայմանագիրը:
Ինչպես գրում է Reuters-ը, Հունաստանի վրա, սակայն, ավելի շատ ճնշում կա, և երկիրը դեռ ավելին պետք է անի` ստանալու համար այն օգնությունը, որը հարկավոր է տնտեսական միջավայրը բարելավելու համար:
Չնայած այն բոլոր խիստ միջոցառումներին, որ Հունաստանը ձեռնարկել է, և որոնք անընդհատ դառնում են քաղաքացիների վրդովմունքի և բարկության պատճառ, Հունաստանի արտասահմանյան վարկատուները նաև պահանջել են ծախսի հավելյալ կրճատումներ՝ հատկապես պաշտպանության և առողջապահության ոլորտում։








































