Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում գործարկվել է շուրջօրյա իսպանալեզու հեռուստաալիք՝ Hispan TV: Այն իսպաներենով հեռարձակելու է նորություններ, իրանական փաստագրական ու գեղարվեստական ֆիլմեր:
Նախագիծն իրագործվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հունվարյան լատինաամերիկյան շրջագայությունից հետո: Հեռուստաալիքի գործարկումը նպաստելու է Իրանի և իսպանալեզու երկրների միջև մշակութային կապերի զարգացմանը, ինչպես նաև տվյալ տարածաշրջանում ամերիկյան ԶԼՄ-ների ազդեցության չեզոքացմանը:
Հեռուստաալիքն օրական մի քանի ժամով փորձնական ռեժիմով գործել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին:
.








































