Panasonic-ը ներկայացրել է Lumix DMC-ZS20 լուսանկարչական ապարատը: Ընկերությունը վստահեցնում է, որ այն աշխարհում ամենաբարակ լուսանկարչական ապարատն է, որի օպտիկական խոշորացումը 20x է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Լուսանկարչական ապարատը հագեցած է օպտիկական կարգավորիչով օժտված Leica ոսպնյակով: Ոսպնյակի ֆոկուսային հեռավորությունը 24-ից 480 մմ է:
Խցիկի կաղապարի հաստությունը 2.8 սմ է: Lumix DMC-ZS20-ն օգտագործում է 14 մեգապիքսել CMOS մատրիցա: Լուսանկարչական ապարատը արագ նկարման ռեժիմում մեկ վայրկյանում նկարում է 10 լուսանկար, ինչպես նաև «կարող է» Full HD վիդեոռեժիմում մեկ վայրկյանում 60 կադր նկարել:
Lumix DMC-ZS20-ն ունի 3 դյույմ անկյունագծով սենսորային էկրան, սակայն լուսանկարչական ապարատը կարելի է օգտագործել նաև կոճակի օգնությամբ:
ԱՄՆ-ում այն վաճառքի կհանվի մարտին և կարժենա 349.99 դոլար:











































