Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5.84 միլիոն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 386.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 386.81 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.04-ով և կազմել 386.81 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 387.5-389 դրամով և գնել՝ 383-386 դրամով:











































