Կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերակատարումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում` այսօր Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը ընտրական գործընթացներում:
Հանդիպման վերջում մասնակիցները կարևորել են երկկողմանի կապերի ամրապնդումը և փոխանակվել համագործակցության կոնկրետ առաջարկներով, որոնք քննարկվելու ապագայում:











































