TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը (դատարան) «սխալ քայլ չի կատարի» Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ճակատագիրը վճռելիս:
Գյուլն անհնար է որակել այն, որ ֆրանսիացիները կարող են իրենց երկիրը դնել անհարմար դրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր 72 սենատորներ դիմել են Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, որը հաստատվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի կողմից և պետք է վավերացվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից:









































