Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի բիզնեսով զբաղվող «Զետաս» խմբի անդամին, որը սպանել է 75 մարդու:
35-ամյա Էնիկե Ֆլորես Էլիսոնդոն ձերբակալվել է Մեքսիկայի հյուսիսում դեռ հունվարի 20-ին: Հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ պատասխանատու էր մրցակող խմբավորման անդամների վերացման համար: Նրա զոհերից 36-ը ուղևորներն էին ավտոբուսի, որն անցնում էր Քերալվո քաղաք միջով:
Ինչպես նշում է Euronews-ը, Մեքսիկայում վերջին տարիններին թմրանյութերի բիզնեսով զբաղվողների բախումների և պատժիչ գործողությունների արդյունքում մահացել է 47 հազար մարդ:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Մեքսիկայի բանակը ձերբակալել էր «Զետաս»-ի հիմնական ղեկավարներից մեկին` Լուիս Խեսուս Սարաբիյա Ռամոնին:











































