Ռեգրեսիվ քայլ է, որ գովազդի մեկ ժամվա 10 րոպեանոց շեմը հասցվել է 14 րոպեի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Կարևորագույն իրադարձություն էր ՍԴ որոշումը` կայացված Հայաստանի ՄԻՊ-ի հայտնի նախաձեռնության առնչությամբ: ՍԴ որոշումը բավական լավ դրույթներ է պարունակում այն մասին, թե ինչպես պետք է որոշել վիրավորանքի ու զրպարտության փոխհատուցման չափը` կախված լրատվամիջոցների ֆինանսական վիճակից»,- նկատեց նա:
Մելիքյանի խոսքով՝ Փաստաբանների պալատը ճիշտ ժամանակին արձագանքեց լրատվամիջոցների համար տուգանքներ սահմանելու գործընթացին` նշելով դրանց` քիչ թե շատ ընդունելի չափերը:











































