Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սպանված զինվորն 9 ամիս առաջ է ավարտել դպրոցը

Հունվարի 27-ին, ԼՂՀ մարտական դիրքում հրազենային մարմնական վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանին երեկ հուղարկավորել են:
Տավուշի մարզի Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոհմազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ զինծառայողի ընտանիքը, որի միակ արու զավակն էր Փայլակը, անասելի ծանր վիճակում է: Ամբողջ համայնքը չի կարողանում հասկանալ, թե դեռ դպրոցական հասակից իր համեստությամբ և խելքով աչքի ընկնող տղան ինչպես կարող էր այդպիսի մի անմիտ իրավիճակի հետևանքով զրկել ընտանիքին միակ արու զավակով երջանկանալու երազանքից:

Ըստ Կարեն Դոհմազյանի, Փայլակ Շահնազարյանի ընտանիքը սոցիալական միջին պայմաններով ապրող, հասարակ ընտանիք է, հարգված և սիրված ամբողջ համայնքի կողմից: Իսկ տղան, որն ընդամենը 9 ամիս առաջ է ավարտել դպրոցն ու մեկնել ծառայության, վեճ ու կռիվների մեջ երբեք չի հայտնվել:

Գյուղապետը նշեց, որ Փայլակ Շահնազարյանի սպանության մանրամասներին իրենք էլ տեղեկանում են լրատվամիջոցներից, և առայժմ միայն նույն վարկածն են անընդհատ լսում, որ միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ գիշերը քնած Շահնազարյանի երեսին ծառայակիցը կատակով ատամի մածուկ է քսել: Այնուհետև զինվորն արթնանալով՝ հայհոյել է ատամի մածուկը քսողին, ինչն էլ առաջացրել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանի վրդովմունքը, որը նախ՝ տեղից բացականչել է, թե «ո՞ւմ մայրիկը…», ապա կրակել Շահնազարյանի վրա:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը մեզ հետ զրույցում չհաստատեց, որ սպանությունը տեղի է ունեցել նման իրավիճակում: Նա հայտնեց, որ մանրամասները պարզ կդառնան նախաքննության ավարտից հետո:

Նշենք, որ փաստի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Ըստ Մերի Սարգսյանի` սպանություն կատարելու կասկածանքով շաբաթ օրը ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում