Trend.az-ը տեղեկացնում է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երեկ ընդունել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանին:
Թուրքական պատվիրակության ղեկավարը փոխանցել է նախագահ Գյուլի և վարչապետ Էրդողանի ողջույններն ու հայտնել թուրքական կողմի «մեծ հետաքրքրությունը առաջատար ուղղություններում միջպետական փոխհամագործակցության արդյունավետության բարձրացման առնչությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Չաղլայանը նշել է,որ «դրա համար բոլոր պայմանները կան, առաջին հերթին` Թուրքմենստանի հսկայական տնտեսական ներուժը, որն այս աշխարհի համար դժվարին տնտեսական պայմաններում պահպանել է տնտեսական զարգացումը, ինչպես նաև երկրում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել օտարերկրյա պոտենցիալ ներդրողների համար»:
Թուրքիան շարունակում է մնալ Թուրքմենստանի խոշոր առևտրային գործընկերներից մեկը: Եթե 2005-ին երկու երկրների միջև արտաքին առևտրի ծավալը կազմում էր 341 մլն ԱՄՆ դոլար, ապա 2010-ին այն հասել է 3 մլրդ դոլարի։










































