Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, որ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան Էր մտել թիվ 11 ընտրատարածքից, մի քանի անգամ «ՀԺ»-ի թղթակցին ասել Էր, որ կրկին նույն ընտրատարածքից մեծամասնականով առաջադրվելու Է:
«Տեղեկություններ կային, սակայն, որ ՀՀԿ-ն մտադիր Է սույն ընտրատարածքից այլ թեկնածու առաջադրել: Երեկ պատգամավորը կրկին ասել է, որ առաջադրվելու է, բայց նաև հավելել է. «Եթե կուսակցությունը որոշի, որ չպիտի առաջադրվեմ մեծամասնականով, չեմ առաջադրվի:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն, ըստ լուրերի, այս ընտրատարածքում մտադիր Է առաջադրել մեկ այլ պատգամավորի՝ Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանին»,- հավելում է թերթը: