Ինդոնեզիայում հինգ հոգի կանգնել են դատարանի առաջ՝ ցույցի մասնակցելու համար: Նրանք ցույցի ժամանակ բարձրացրել են պապուասական արգելված դրոշը ու Իդոնեզիայի արևելյան հատվածը հայտարարել են Ջակարտայից անկախ:
Պապուասների անկախացման համար կազմակերպված խաղաղ ցույցը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 19-ին: Ցույցին մասնակցել է ավելի քան 5000 մարդ: Ոստիկանները դաժանորեն ցրել են ցույցը:
Հունվարին դատարանում են հայտնվել 5 ակտիվիստներ, որոնց արարքը դատապարտվում ու քննադատվում է՝ որպես հայրենիքի դավաճանություն: Պապուասների դրոշի կիրառումը համարվում է հանցագործություն, որի համար սպառնում է 20 տարվա ազատազրկում:








































