ՀՀ ԱԳՆ մամլո ժառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կողմերը մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Սոչիում անցյալ շաբաթ կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքներին: