Արևելյան Եվրոպայում ձնաբքի ու սառնամանիքի հետևանքով մահացել են տասնյակ մարդիկ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ցրտից մահացել է 18 մարդ, իսկ 500-ը դիմել են հիվանդանոցներ `բժշկական օգնություն ստանալու համար:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Լեհաստանում ջերմաստիճանը հասել է -26–ի: Այստեղ ցրտից մահացել են ավելի քան 10 հոգի:
Սերբիայի կենտրոնական հատվածում մահացել է 3 մարդ, երկուսն անհայտ կորած են: 14 համայնքներում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
Արտակարգ իրավիճակ է հայտարարված նաև Բուլղարիայի հյուսիսարևմտյան հատվածում:







































