Կահիրեում գողերը հարձակվել են HSBC բանկի գրասենյակի և Banque Misr-ի ինկասացիոն ավտոմեքենայի վրա` գողանալով ընդհանուր առմամբ 13,6 միլիոն եգիպտական ֆունտ (2,3 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները:
«Ալ-Թագամուա ալ-Խամիս» շրջանում գտնվող HSBC բանկ են ներխուժել դիմակավորված յոթ տղամարդ` զինված ինքնաձիգներով: Նրանք օդ են կրակել, որից հետո բանկից գողացել են խոշոր գումար և սև մեքենայով փախուստի դիմել:
Հելվան շրջանում անհայտ անձինք կանգնեցրել են ինկասացիոն ավտոմեքենան և հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով գողացել վեց միլիոն ֆունտ (մեկ միլիոն դոլար): Ինկասատորները ստացել են թեթև վնասվածքներ:
Երկու դեպքով էլ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:








































