Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5.5 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 387.27 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.14-ով և կազմել 386.77 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 387.5-389 դրամով և գնել՝ 384-386 դրամով:








































