Ուկրաինայում հունվարի 27-30-ը սաստիկ ցրտերի պատճառով մահացել է 18 մարդ, ևս 400 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ ցրտահարության ախտանիշներով: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի կրթության և գիտության նախարարությունը հունվարի 30-ից դպրոցներում արձակուրդ կհայտարարի, եթե օդի ջերմաստիճանը իջնի -20 աստիճանից: Այսօր մի շարք շրջաններում ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցվել են:







































