Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, որն այսօր ժամանում է Երևան, փետրվարի 6-ին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել է Բաքվում գտնվող ԵՄ-ի գրասենյակը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Բաքվում Լեֆորը հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնատար անձանց հետ և քննարկելու է հետագա համագործակցության հարցը:









































