Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ մարտի վերջերին-ապրիլի սկզբներին պաշտոնական այցով Ադրբեջան է այցելելու Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է դիվանագիտական աղբյուրը:
Վերջինս ընդգծել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ այցի ծրագրի հստակեցման ուղղությամբ: Այցի նպատակը երկկողմանի հարաբերությունների զարգացումը և մի շարք համատեղ նախագծերի իրագործումն է:
Բացի այդ, այս տարի Ադրբեջան են այցելելու նաև Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին և փոխարտգործնախարար Կշիշտոֆ Ստանովսկին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխայիլ Լաբենդան:










































