Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն կիրակի օրը իր պաշտպանությունն է հայտնել երկրի՝ մեկ կուսակցությունից բաղկացած քաղաքական համակարգին և կոմունիստական կուսակցության պատգամավորներին ասել է, որ հարկավոր է պայքարել կաշառակերության դեմ, որն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ցանկացած այլ բան, որ ԱՄՆ-ն կարող է մտածել:
The Washington Post-ը գրում է, որ կուսակցության ազգային համաժողովի փակման արարողությանն իր խոսքում Կաստրոն ասել է, որ Կուբայի պաշտոնյանների պաշտոնավարման ժամկետներ կնշանակվեն, որի համար սահմանադրական փոփոխության կարիք կզգացվի: Այդ իսկ պատճառով հարկավոր է, որ առաջնորդները սկսեն կիրառել օրենքը անգամ մինչ այն պաշտոնական հաստատում ունենա:
Կաստրոն ասել է, որ բարձրաստիճան պաշտոնայնների, այդ թվում՝ իր պաշտոնավարման ժամկետը պետք է լինի 2-ից 5 տարի: