Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով մեկնեց Ֆրանսիա և Անգլիա, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների, ինչպես նաև թեմական վարչությունների հետ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Կաթողիկոսական գրասենյակի գործավար քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից: