TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում տեղի ունեցած Թուրքիայի և Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհրդի 4-րդ նիստի ժամանակ անդրադարձել է Սիրիայի ու Իրանի խնդիրներին:
Դավութօղլուն անհրաժեշտ է համարել Սիրիայում արյունահեղության դադարեցումը և Արաբական պետությունների լիգայի պլանի շրջանակներում բարեփոխումների իրագործումը:
Դավութօղլուն անդրադարձել է նաև Իրանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած նավթային բեռնարգելքին՝ ընդգծելով, որ Թուրքիան չի միանա դրան, և որ Թուրքիայի համար պարտադրող բնույթ են կրում միայն ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերը: Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան համաձայն չէ Իրանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած նավթային բեռնարգելքին։
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան իր սպառած նավթի 30 տոկոսը ներկրում է հենց Իրանից:








































