Wednesday, 17 06 2026
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից

Ես ժխտում եմ, ինձ ձերբակալեք. Էգեմեն Բաղըշ

Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում լրագրողների հետ զրույցում կիրակի ասել է, թե ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի ընդունած օրենքը որևէ նշանակություն չի կարող ունենալ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հուսամ, Ֆրանսիայում խոհեմ մարդկանց թիվն ավելին է, քան խենթերինը»,- ասել է նախարարը և ավելացրել. «Մենք հիմա Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն չեն։ Դե թող գան և ձերբակալեն ինձ»։

Բաղըշը Շվեյցարիա է մեկնել Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու համար։

Թուրքիայի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Ալի Բաբաջանը, Կենտրոնական բանկի նախագահ Էրդեմ Բաշչին, քաղաքական այլ գործիչներ և գործարարներ։

Հաղորդելով Բաղըշի հնչեցրած հայտարարության մասին լուրը` Թուրքիայում հրատարակվող Zaman-ը նշել է, որ Շվեյցարիայում կա օրենք, որը պատիժ է նախատեսում ռասիստական հայտարարությունների, ինչպես նաև ցեղասպանությունների փաստը հրապարակավ հերքելու համար։

Շվեյցարիայի իշխանությունները հավաստիացրել են, թե իրենց օրենքը շատ առումներով տարբերվում է Ֆրանսիայում ընդունված օրենքից և կոչված է խթանել երկրում առկա օտարատյացության դեմ պայքարը, քանի որ անցած երկու տասնամյակում աջակողմյան խմբավորումները հետզհետե ավելի հաճախ են հարձակվում արտասահմանցիների վրա։

Բաղըշը Ցյուրիխում պնդել է, թե ֆրանսիացիների ընդունած օրինագիծը գոյության հնարավորություն չունի և սոսկ դատարկ թղթի կտոր է։

Թուրք մեկնաբանները նշում են, որ օրինագծի խնդրում կարող է միջամտել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ առնվազն 60 սենատոր պաշտոնապես դիմի դատական գերագույն ատյանին։

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ նախագահՆիկոլա Սարկոզին մտադիր է սահմանված ժամկետում վավերացնել օրենքը։
Ֆրանսիայի Սենատը օրինագիծն ընդունել է հունվարի 23-ին, իսկ խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը, այն ընդունել էանցած տարվա դեկտեմբերի 22-ին։
Թուրքերը պնդում են, թե Սարկոզին այդ օրինագիծն օգտագործում է ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում ֆրանսահայերի մեծ համայնքի աջակցությունը ստանալու համար։

«Թուրքերն այդպես են ընկալում»,- The Los Angeles Times պարբերականին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի թուրքական ծրագրի ղեկավար Հյու Փոուփը։

The Los Angeles Times-ը նշել է. որ Թուրքիան ունի խիստ օրենքներ, որոնց համաձայն` «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար կարելի է բանտում հայտնվել, և Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց այդ կարգի խախտում է համարվում։
Հյու Փոուփի խոսքով, այնուամենայնիվ, անցած տարիների ընթացքում Թուրքիայում իրավիճակը փոխվել է։

«Ես հիշում եմ, որ ժամանակին հնարավոր չէր նույնիսկ արծարծել այդ թեման»,- ասել է վերլուծաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում