Լոս Անջելեսում հունվարի 29-ի երեկոյան տեղի է ունեցել ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 18-րդ մրցանակաբաշխության արարողությունը:
«Լավագուն դերասանական անսամբլ» անվանակարգում մրցանակ է ստացել «Աղախինը» ֆիլմը, որը պատմում է 1960-ականներին Ամերիկայի Հարավում հարուստների տներում աշխատող սևամորթ կանանց մասին:
Այս ֆիլմը ներկայացված էր ևս երկու անվանակարգերում՝ «առաջին պլանի կնոջ լավագույն դեր» (Վիոլա Դևիս) և «երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր» (Օկտավիա Սպենսեր):
1920-ականների համր կինոյի աստղի մասին պատմող «Արտիստ» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Առաջին պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում: Մրցանակը տրվել է Ժան Դյուժարդենին, որը շրջանցել է Լեոնարդի դի Կապրիոյին, Բրեդ Փիթին և Ջորջ Քլունիին:
«Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում մրցանակ է ստացել 82-ամյա Քրիստոֆեր Փլամմերը՝ «Սկսնակները» ֆիլմում խաղացած դերի համար:
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան գնահատում է նաև հեռուստատեսության համար տարված աշխատանքը: «Լավագույն դերասանական անսամբլ» մրցանակը շնորհվել է «Ընդհատակյա կայսրություն» («դրամա» անվանակարգում) և «Ամերիկյան ընտանիք» («կոմեդիա» անվանակարգում) բազմասերիանոց ֆիլմերին: