Marca-ն տեղեկացնում է, որ Իսպանիայի առաջնությունում միավորների հերթական կորուստից հետո «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հայտարարեցին, որ դժգոհ են ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի խաղերը սպասարկող մրցավարների գործողություններից:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 21-րդ տուրում «կապտանռնագույններ»-ը ոչ-ոքի խաղացին «Վիլյառեալ»-ի հետ (0:0), իսկ «Ռեալ»-ը 3:1 հաշվով հաղթեց «Սարագոսա»-ին, որի արդյունքում իսպանական ֆուտբոլի երկու գրանդերի միջև միավորների տարբերությունը հասավ 7-ի: «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումը վարեց Տեյշեյրա Վիտիենեսը, ով իսպանիայի գործող չեմպիոնների կարծիքով բազմաթիվ սխալներ գործեց:
«Ես չեմ սիրում խոսել մրցավարի գործողություններից, բայց նրանք երբեմն փորձում են վախեցնել իրենց դեղին քարտերով»,- ասաց Մեսսին:
Չավին համամիտ էր իր խաղընկերոջ հետ. «Ընթացիկ մրցաշրջանում մենք նրանց սխալ որոշումների արդյունքում բոլորից շատ ենք տուժել»:
Մրցավարին քննադատեց նաև դարպասապահ Վիկտոր Վալդեսը. «Մրցաշրջանի ընթացքում մեր օգտին բազմաթիվ 11 մետրանոցներ չեն նշանակվել»:







































