Facebook ընկերությունը պծրագրում է դիմում ներկայացնել
նախնական բաժնետոմսերը բորսայում տեղադրելու
նպատակով (IPO): Այս մասին հայտնում են Financial Times-ը և
Wall Street Journal-ը:
«Առայժմ IPO-ի ժամկետները վերջնականապես հաստատված
չեն: Արդյունքներից կախված՝ Facebook-ը հույս ունի վաստակել
10 մլրդ դոլար »,- ասել է աղբյուրներից մեկը:
Նրա խոսքերով՝ ընկերությունը կարող է գնահատվել 75-100 մլրդ դոլար:
Համացանցի և բանկի ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն
մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Աղբյուրների համաձայն՝ որպես տեղադրման մենեջերներ
կարող են հանդես գալ երկու կամ ավելի
կազմակերպություններ: Ընդ որում, IPO-ում մեծ դեր կունենա
Goldman Sachs բանկը:









































